Առանձնապես խոշոր գումարի գողության դեպք՝ ՀՀ քննչական կոմիտեի ենթակայության տակ գտնվող Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունից. գողոնը կազմում է մոտ 700 հազար ԱՄՆ դոլար
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 22-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողը կամ գողերը գիշերը կոտրելով դուռը մտել են ՀՀ քննչական կոմիտեի Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքի 6-րդ հարկում գտնվող աշխաատասենյակներից մեկը, այնուհետ չհրկիզվող պահարանից հափշտակել են այնտեղ եղած մոտ 700 հազար ԱՄՆ դոլարը:
Դեպքի փաստով արդեն նախաձեռնվել է քրեական վարույթ:
Թե ինչ հանգամանքներում է այդքան խոշոր չափի գումար եղել քննիչի չհրկիզվող պահարանում, դա նույնպես պարզվում է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ գումարը եղել է Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում առգրավված գումար:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քննչական կոմիտեի Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետ է նշանակել վերջերս ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Ներքին անվտանգության վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը:
Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հայտնում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։