211652_close_icon
views-count25989 դիտում article-date 18:03 20-04-2021

Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Toyota-ն ու УАЗ-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ .

 Ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 16-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

  Ժամը 21:25-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի  բնակիչ, 50-ամայ Սումբատ  Սումբատյանի վարած УАЗ մակնիշի և Երևանի բնակիչ, 31-ամյա Բորիս Խանամիրյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով УАЗ-ի ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ,  47-ամյա Սուսաննա Հակոբյանը,  26-ամյա Անահիտ Սումբատյանը և 28-ամյա Ալինա Սումբատյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի  2-րդ դասակի ծառայողները՝   վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր