10665 դիտում
15:46 20-04-2021
Վարդենիսում Mercedes 600-ը հրկիզելու փաստով հարուցվել է քրեական գործ, կա կասկածյալ, ինչ-որ անձինք էլ տուժածի հետ բանակցություններ են վարում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնում ՀՀ քր.օր-ի 185 հոդվածի 1-ն մասի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է ապրիլի 9-ին Վարդենիս քաղաքի բնակիչ Լիլիթ Ադյանին պատկանող Mercedes 600 մակնիշի 64 VV 600 համարանիշի ավտոմեքենան հրկիզելու փաստով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին և քրեական գործի շրջանակում կա կասկածյալ, ով Վարդենիսի բնակիչ է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժած մեքենայատիրոջ ընտանիքի հետ ինչ-որ անձինք էլ բանակցություններ են վարում՝ խոստանալով փոխհատուցել պատճառված վնասը, միայն թե բողոքը հետ վերցնի ոստիկանությունից։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ապրիլի 9-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 01։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վարդենիս քաղաքի՝ ժողովրդին հայտնի «3-րդ պասյոլոկում»՝ Լեռնագործների փողոցի թիվ 25 շենքի դիմաց, ավտոմեքենա է այրվում։
Դեպքի վայր էին ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 34 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Հրշեջները մարել էին Mercedes 600 մակնիշի 64 VV 600 համարանիշի ավտոմեքենայում բռնկված կրակը։
Ահազանգով դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Պարզվել էր՝ այրվել էր ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ, և բեռնախցիկի հատվածը, այն դարձել էր ոչ շահագործելի։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում ավտոմեքենայի սեփականատեր Լիլիթ Ադյանն ասել էր. «Սա միտումնավոր է այրվել, ու հիմա Վարդենիսի ոստիկանները փորձում են սարքեն, թե իբրև ավտոմեքենան անսարքության հետևանքով այրվել է։ Դա սուտ է, մեքենայի վրա բենզին են լցրել և այն հրկիզել։ Երջանիկ պատահականությամբ և շնորիվ հրշեջների օպերատիվ գործողությունների՝ կրակը գազաբալոնին չի հասել»։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9591 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին