35850 դիտում
20:51 29-01-2025
Կոտայքում հայտնի տեխսպասարկման կետերից մեկը հրկիզելու համար «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանություն է տեղափոխվել Հայաստանում քաղաքական գործունեությամբ զբաղվող հայտնի անձ, ով կասկածվում Է խոշոր չափի գումարի դիմաց այն հրկիզելու մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
SHAMSHYAN.com-ը հունվարի 16-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Կոտայքի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի մասին, երբ պարզվել էր, որ տեղի ունեցածը ոչ թե անզգուշաբար առաջացած հրդեհ էր, այլ հրկիզում։ Հրկիզել էին Կոտայքի մարզում և Երևանում հայտնի տեխսպասարկման կետերից մեկը և ժամանած հրշեջ-փրկարարները տեղում հայտարարել էին հրդեհի վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Աբովյանի բաժնում գույքի դիտավորյալ ոչնչացման համար փաստաթղթեր էին ձևակերպվել, որոնք փոխանցվել էին ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը բացահայտելու և կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու համար հսկայածավալ աշխատանքներ էին կատարել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Աբովյանի բաժնի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր Կոտայքի մարզի քրեական վարչության և ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի ծառայողները, ովքեր էլ ձեռք էին բերել հավաստի փաստեր, ինչի հիման վրա էլ «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել ու ոստիկանություն էին տեղափոխել Հայաստանում ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվող մի գործչի։
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին քաղաքական այդ գործիչի և նրա հետ եղած ևս 2 անձի ինքնությունները չենք բացահայտում։
Նշված անձինք կասկածվում են խոշոր չափի գումարի դիմաց տեխսպասարկման այդ կետը հրկիզելու մեջ։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր գոտոլրագրողը, հունվարի 16-ին հրդեհ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 04:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում՝ հարակից տեխսպասարկման կետում, կրակ և ծուխ են նկատվում:
Դեպքի վայր էին ժամանել Երևանի թիվ 8-րդ, 11-րդ, 12-րդ և 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկներ:
Ժամանել էին նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու հատուկ փրկարարական աշխատանքների կատարման հերթապահ խումբը:
Տեղում հայտարարվել էր հրդեհի «1 ԲԻՍ» աստիճան:
Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Ալաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Վլադիմիր Վաչյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը:
Պարզվել էր, որ տարածքը սպասարկում է Կոտայքի մարզը, ինչից հետո դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և օրվա ատասխանատու, նույն գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ:
Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է գազալցակայանի մոտ գործող յուղերի և պահեստամասերի խանութում:
Խանութն ամբողջությամբ այրվել էր:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկային:
Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարել էր ՓԾ Երևան քաղաքի վարչության պետ Ա. Կիրակոսյանը:
Թե ինչն էր եղել հրդեհի պատճառը՝ պարզվում էր:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված տարածքը հրկիզել էին և այդ ամենը ֆիքսված էր տեսախցիկի կողմից:
Իսկ այն գրանցված է Կոտայքի մարզ՝ Առինջ բնակավայրի Պարույր Սևակի փողոց 17 հասցեում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+