211652_close_icon
views-count3080 դիտում article-date 20:38 19-04-2021

Բորիս Ավագյանին աշխատանքից ազատելուց հետո ԱԱԾ են կանչել. ՏԵՍԱՆՅՈՒԹ. NEWS.am

NEWS.am-ը գրում է. Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի արդեն նախկին տեղակալ Բորիս Ավագյանին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ավագյանը։

«Այո, հրավիրվել եմ ԱԱԾ, կայցելեմ, չգիտեմ, դեռեւս չեմ եղել։ Ոչ մի բան չեմ ենթադրում, կիմանամ»,-  նշեց նա։

Ավագյանը հայտնեց, որ Արցախի ԱԻՊԾ ներկայացուցիչը նախարարի հրամանով քիչ առաջ վերցրել է իր տաբելային զենքը։

Նա նշեց, որ դեռեւս Արցախի նախագահի հրամանը չի ստացել, ծանոթ չի. «Երբ ինձ ծանոթացնեն հրամանի հետ, ես կարձագանքեմ։ Ունեցել եմ գործնական հանդիպում պատգամավորների մի խմբի հետ եւ դա չի եղել ասուլիս, իրենք ուզել են խորհուրդներ հարցնել նրանց գործունեության վերաբերյալ, ես իմ կողմից նրանց տվել եմ խորհուրդներ։ Ես շեշտել եմ, որ այդ քննադատությունները հնչեցրել եմ որպես ՀՀ քաղաքացի, հայ եւ ծնող։ Քանի որ ես իմ աշխատանքը դիտարկում էի որպես ծառայություն, եթե Արցախի Հանրապետության նախագահը հաշվում է, որ իմ ծառայության կարիքն արդեն չունի Հանրապետությունը, ես հաշվում եմ՝ ոչ մի խնդիր չկա դրանում»։

Նշենք, որ այսօր ԱՀ ԱԻՊԾ–ը պաշտոնական հաղորդագրություն է տարածել Ավագյանի պաշտոնանկության վերաբերյալ, որում ասվում է. «Երևան քաղաքում Բորիս Ավագյանի կողմից տրված ասուլիսի ընթացքում հնչեցրած կարծիքների համար ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով վերջինս այսօր ազատվել է ԱԻ պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։

Մանրամասներն՝ այստեղ

 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր