211652_close_icon

Հանձնարարականը տվել եմ 2025 թվականի մայիսի 20-ին. հանձնարարականի մասին իմացել են, չէին կարող չիմանալ ՀԷՑ-ում և որոշել են «կանգնել եկեղեցու կողքին». Փաշինյան

views-count2044 դիտում article-date 15:21 01-07-2025
Ինչպես տեսնում եք նկարից՝ տվյալ հանձնարարականը տվել եմ 2025 թվականի մայիսի 20-ին։ Այդ հանձնարարականի մասին իմացել են, չէին կարող չիմանալ ՀԷՑ-ում եւ որոշել են «կանգնել եկեղեցու կողքին»։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հարգելի գործընկերներ, քիչ առաջ Հայաստանի պատմության թանգարում էի եւ էլեկտրականությունն անջատվեց։

Ասվածս չափազանցություն չհամարեք․ վերջին շրջանում չի եղել մի որեւէ այցելություն, որտեղ հոսանքը կամ գնացած չլինի, կամ ընթացքում չգնա։ Դպրոցներ, մանկապարտեզներ, մշակույթի տներ, հյուրանոցներ, ռեստորաններ։ Սեփական աչքով եմ տեսել։

Սա էներգետիկ ճգնաժամ է։ Ինձ հարկավոր չեն բացատրություններ, ինձ հարկավոր են պատժամիջոցներ կոնկրետ ՀԷՑ–ի նկատմամբ։

Ժողովրդին տված վնասը պետք է հատուցվի։ Ասեք՝ ինչպես։ Խնդրում եմ թեման չցրել։ Եթե ցրեցիք, գնալու ենք ՀԷՑ–ի ազգայնացման։ Ամբողջական եւ կտրուկ։

Ֆինանսական հատուցման մեխանիզմներ պետք է ներդրվեն։ Պարոն Խուդաթյան, կոնկրետ առաջարկներ տվեք։ Ժամկետը՝ 1 ամիս»,-գրել է Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր