15893 դիտում
09:25 15-01-2019
ՀՀԿ-ական պատգամավորը ԱԺ սենյակը ազատելուց հետո թողել է Սերժ Սարգսյանի նկարի պատի մեխը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նորընտիր ԱԺ առաջին նիստում՝ նաև ընդմիջումների ժամանակ, քիչ չէին հետաքրքիր դրվագները: Օրինակ` ԼՀԿ պատգամավորները ամեն քայլ անում էին միասին. միասին էին դուրս գալիս ընդմիջման, միասին ճաշում: Գրեթե նույն վիճակն էր ԲՀԿ-ի դեպքում: Իսկ իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները 2-3 հոգանոց խմբերով էին շփվում:
Պատճառը թերևս այն է, որ պատգամավորների ճնշող մեծամասնությունը չէր ճանաչում միմյանց: «Ժողովուրդ» օրաթերթը նաև տեղեկացավ, որ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների մի մասն ԱԺ-ում դեռ աշխատասենյակ չունի. նրանք չեն մասնակցել վիճակահանությանը: Իսկ ում բաժին է հասել աշխատասենյակ, այն գտել է բացարձակ դատարկ վիճակում՝ միայն սենյակի չորս պատերը և վերջ:
Բանն այն է, որ ՀՀԿ-ական պատգամավորներն ԱԺ-ից հեռանալիս տարել են իրենց պատկանող ողջ գույքը, անգամ` ամենատարրական իրերը, ինչպես, օրինակ, վարագույրների քիվերը: Իսկ ՀՀԿ-ական պատգամավորներից մեկն էլ սենյակը «մաքրազարդելուց» հետո թողել է միայն պատի մեխը, որից նախկինում կախված է եղել Սերժ Սարգսյանի նկարը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
7080 դիտում
10:07 18-10-2018
«Դանակավորները շատանում են»․ ՀՀԿ-ական նախկին պատգամավորը՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1360 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1300 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7753 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով