211652_close_icon
views-count8578 դիտում article-date 11:14 06-06-2014

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Շենգավիթի ոստիկանապետին աշխատանքից ազատելուց հետո նրան պարգևատրել է մեդալով

Երեկ՝ հունիսի 5-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի վարչական շրջանի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահան Մամիկոնյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Վ. Մամիկոնյանն աշխատանքից ազատվելուց անմիջապես հետո պարգևատրվել է ոստիկանության «Մարտական զորակցության» մեդալով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր