211652_close_icon
views-count1567 դիտում article-date 22:55 18-04-2021

ՈՒԵՖԱ-ն Սուպերլիգա նախաձեռնող ակումբներին կարող է զրկել Եվրոգավաթներից

ՈՒԵՖԱ-ն, իր մի քանի անդամներ, ինչպես նաև եվրոպական երեք թոփ-լիգաներ միասնական հայտարարությամբ են հանդես եկել՝ կապված Սուպերլիգա ստեղծելու վերաբերյալ խոսակցությունների հետ, հայտնում է Armsport.am-ը:

«ՈՒԵՖԱ-ն, Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA), ԱՊԼ-ն, Իսպանիայի Թագավորության ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF), Լա Լիգան, ինչպես նաև Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FIGC) ու Ա Սերիան իմացել են, որ անգլիական, իսպանական ու իտալական մի քանի ակումբ, գուցե, պլանավորում է հայտարարել փակ, այսպես կոչված, Սուպերլիգայի ստեղծման մասին։

Եթե դա տեղի ունենա, մենք ուզում ենք ևս մեկ անգամ հայտնել, որ վերը նշված կազմակերպությունները, ինչպես նաև ՖԻՖԱ-ն ու մեր բոլոր ասոցիացիաները միահամուռ ջանքեր կգործադրեն կանգնեցնելու այդ ցինիկ նախագիծը, որը հիմնված է մի քանի ակումբների անձնական հետաքրքրությունների վրա այն ժամանակ, երբ հասարակությունը ավելի քան երբևէ համերաշխության կարիք ունի։

Մենք ինչպես դատական, այնպես էլ մարզական մեզ թույլատրելի բոլոր մակարդակներում կդիտարկենք այն բոլոր միջոցները, որպեսզի Սուպերլիգայի ստեղծումը տեղի չունենա։ Ֆուտբոլի հիմքում ազնիվ մրցակցությունն ու մարզական արժեքներն են, այլ կերպ լինել չի կարող։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էին ՈՒԵՖԱ-ն ու 6 ֆեդերացիաները, այն ակումբներին, որոնք համաձայնել են մասնակցել Սուպերլիգային, կարգելվի մասնակցել ցանկացած այլ ազգային, եվրոպական կամ համաշխարհային մակարդակի մրցումների, իսկ նրանց խաղացողներին, գուցե, արգելվի միջազգային մեծ մրցաշարերում ներկայացնել իրենց ազգային հավաքականները։

Շնորհակալություն ենք հայտնում մյուս երկրների, հատկապես ֆրանսիական ու գերմանական ակումբներին, որոնք հրաժարվել են մասնակցել այդ նախագծին։ Ֆուտբոլի բոլոր սիրահարներին, երկրպագուներին ու քաղաքական գործիչներին կոչ ենք անում միանալ մեզ այս նախագծի դեմ պայքարում, եթե այն թույլատրվի։

Մի խումբ մարդկանց այս համառ անձնական շահը չափազանց երկար ձգվեց։ Ամեն ինչին պիտի սահման լինի»,- միասնական հայտարարության տեքստն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ 20 թիմերը կբաժանվեն երկու խմբի։ Սուպերլիգայի մեկ մրցաշրջանում կանկացվի 18-23 հանդիպում։

Նմանատիպ նյութեր