Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Opel և ВАЗ 21150 ավտոմեքենաները. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Այսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի  36.6-րդ կմ հատվածում բախվել են  Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 43-ամյա Գարիկ  Հովսեփյանի վարած ВАЗ 21150 մակնիշի և 25-ամյա Արման Մկրտչյանի վարած  Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն, իսկ Ա. Մկրտչյանի ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 66-ամյա Վահրամ Մկրտչյանը, 50-ամյա Նարինե Միդոյանը և 58-ամյա Հովիկ Միդոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհի ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վթարի մասին ՃՈ 1-877 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորութայմբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի