40802 դիտում
19:18 16-04-2021
Արտառոց դեպք Երևանում. հանրահայտ գրախանութի առաքիչը մի քանի հարյուր հազար «ուտելուց» հետո ահազանգել է ոստիկանություն՝ թե իրեն ավազակային հարձակմամբ թալանել են
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում:
Եղվարդ քաղաքում բնակվող 35-ամյա մի քաղաքացի ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Նոր Նորք վարչական շրջանում իր նկատմամբ ավազակային հարձակում է կատարվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ՝ բաժանմունքի պետ Մերուժան Վարդանյանի գլխավորությամբ, պարզել են, որ ահազանգը եղել է Նոր Նորքի 5-րդ զանգվածից և հասնելով դեպքի վայր, այդ տղամարդը հայտնել է, որ ավազակային հարձակումը տեղի է ունեցել դեպի 8-րդ զանգված տանող հատվածում։
Քրեական հետախույզները տաք հետքերով պարզել են, որ այդ քաղաքացու ասածը իրականությանը չի համապատասխանում, ոչ մի ավազակային հարձակում տեղի չի ունեցել:
Նրա հայտնած տեղեկությունը, որ իրենից հափշտակել են մի քանի հարյուր հազար դրամ՝ փուչ է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ տղամարդը աշխատում է Երևանում գործող հանրահայտ գրախանութներից մեկում՝ որպես առաքիչ և կեղծ ահագանգ է տվել, քանի որ իր կողմից կատարված առաքումներից կուտակված գումարը ինքը «քամուն է տվել»: Նրա կողմից առաքումների մեջ մեծ թիվ են կազմել վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքերը:
Նախաքննության շահերից ելնելով՝ այդ տղամարդու տվյալներն ու աշխատանքի վայրը չենք նշում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: