211652_close_icon
views-count46692 դիտում article-date 14:09 08-08-2022

Տարօրինակ ավազակային հարձակում՝ Երևանում. 90-ամյա կինը հայտնել է, որ հարևանուհին ավազակային հարձակմամբ հափշտակել է իր ավելն ու «սավոկը»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 22-ին տարօրինակ ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։

Այդ օրը, ժամը 14։15-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևան քաղաքի բնակիչ՝ 90-ամյա Քնարիկ Թ-ից, ով հայտնել է, որ հուլիսի 22-ին, ժամը 19։00-ի սահմաններում իր հարևանուհին՝ 57-ամյա Նաիրա Ե-ն, Այգեստան փողոցի իր տան դիմաց ձեռքով հարվածել է իր ձեռքին, ապա բացահայտ հափշտակել իր ձեռքում գտնվող ավելն ու գոգաթիակը (совок) և դիմել փաուստի։ 

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նորք Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության խմբի օպերլիազոր Տիգրանյանի գլխավորությամբ։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Նաիրա Ե-ին և ավելն ու «սավոկը» հայտնաբերելու ուղղությամբ։ 

Ավազակային հարձակման հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր