211652_close_icon
views-count61578 դիտում article-date 17:26 15-04-2021

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում բախվել են Opel Astra-ն ու Opel Zafira-ն. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում բախվել են Opel Astra և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel Zafira-ն  գլխիվայր շրջվել է, մեկ հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: 

Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանն ու Ավետիք Ավետիսյանը: 

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարող Մ. Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության Կոտայքի բաժնի ՊՊԾ ծառայողներ Վենյամին Վենյամինովը և Արամայիս Ավետիսյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները ավտոմեքենաները չկայանեն նշված վայրում, խցանում տեղի չունենա:

Ոստիկանությունը պարզում է վարորդների  և վիրավորի ինքնությունը:

Օպերատիվ են գործել Աբովյանի հիվանդանոցի բժիշկներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր