Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Աբովյանի կամրջի մոտ բախվել են «Mercedes C350»-ը և «Opel Astra»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ «Opel Astra»-ի վարորդի կինը և անչափահաս երեխան տեղափոխվել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին, Աբովյանի կամրջի մոտ, բախվել են 27-ամյա Արտյոմ Ա․-ի վարած «Mercedes C350» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 32-ամյա Հովիկ Ք․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում վարորդներից Հովիկ Ք․-ին, ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 24-ամյա Մարիամ Բ․-ին և նրանց անչափահաս ուղևորին առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա հետազոտման նպատակով կնոջն ու երեխային տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վարդան Կիրակոսյանը և Արաբո Գրիգորյանը։
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Դավթյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Հովիկ Ք․-ն և հիվանդանոց տեղափոխված Մարիամ Բ․-ն ամուսիններ են, իսկ անչափահաս աղջնակը՝ նրանց երեխան։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։