211652_close_icon
views-count1136 դիտում article-date 10:46 13-04-2021

Վահագն Ալեքսանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները

Այսօր՝ ապրիլի 13-ին գումարված ԱԺ հերթական նիստում խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած Սուրեն Գրիգորյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 16 արձանագրությունը, ըստ որի մանդատը տրվում է «Իմ քայլը» դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Վահագն Ալեքսանյանին:

«ՀՀ ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նորընտիր պատգամավորը երդվեց: 

Նմանատիպ նյութեր