Կարեն Գրիգորյանը, Վանիկ Օհանյանն ու Հակոբ Ասլանյանը երդմամբ ստանձնեցին պատգամավորական լիազորությունները
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նոր անդամներ Կարեն Գրիգորյանը, Վանիկ Օհանյանը և Հակոբ Ասլանյանը երդմամբ ստանձնեցին պատգամավորական լիազորությունները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` երդման արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 28-ին գումարված արտահերթ նստաշրջանի մեկնարկին:
Կարեն Գրիգորյանը, Վանիկ Օհանյանը և Հակոբ Ասլանյանը լրացրեցին պատգամավորի մանդատը վայր դրած Արգիշտի Մեխակյանի, Արամ Խաչատրյանի և Երջանիկ Հակոբյանի թափուր մնացած տեղերը: