211652_close_icon
views-count1143 դիտում article-date 20:21 12-04-2021

Our game կանանց ֆուտբոլի ընկերական մրցաշարն ավարտվեց Լիտվայի հաղթանակով

Հայաստանի և Լիտվայի հավաքականները չպարզեցին հաղթողին, իսկ Հորդանանն առավելության հասավ Լիբանանի նկատմամբ: Հայաստանում ավարտվեց Our Game կանանց ֆուտբոլի միջազգային մրցաշարը:

Հայաստանի և Լիտվայի հավաքականների միջև հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: Մեր ընտրանու կազմում գոլերի հեղինակներ դարձան Օլգա Օսիպյանը և Նենսի Ավեսյանը:

Հանդիպման ավարտից հետո կայացավ առաջնության մրցանակաբաշխությունը:

Լավագույն դարպասապահ ճանաչվեց Մելդա Շեշկուտեն (Լիտվա), խփած 4 գոլով լավագույն ռմբարկու դարձավ Ռիմանտե Յոնուսայտեն (Լիտվա), իսկ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Օլգա Օսիպյանը (Հայաստան):

Վաստակելով 4 միավոր` մրցաշարի բրոնզե մեդալակիր դարձավ Հորդանանի հավաքականը:

Չկրելով ոչ մի պարտություն և վաստակելով 5 միավոր` Հայաստանի ազգային հավաքականը դարձավ մրցաշարի փոխչեմպիոն:

Վաստակելով 7 միավոր` մրցաշարի հաղթող դարձավ Լիտվայի ընտրանին: 

Նմանատիպ նյութեր