Ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնությունն ավարտվեց ամերիկացիների փայլուն հաղթանակով. տեսանյութ
Կանադայում ավարտվեց ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնությունը: Եզրափակիչում ԱՄՆ-ի հավաքականը 5:2 խոշոր հաշվով հաղթեց Ճապոնիայի հավաքականին և երրորդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն:
Այս ցուցանիշով ամերիկուհիները դարձան ռեկորդակիրներ: Գերմանիայի հավաքականն ու նի երկու տիտղոս:
Նշենք, որ ամերիկուհների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լլոյդը, որը գոլերից մեկը խփեց դաշտի կենտրոնից:
Մրցաշարի բրոնզե մեդալակիր դարձավ Անգլիայի հավաքականը, որը 11 մետր. հարվածաշարում ուժեղ գտնվեց Գերմանիայի հավաքականից: