Մասսայական ֆուտբոլի մրցաշարն ավարտվեց Անուշավան գյուղի հաղթանակով
Ապրիլի 15-ին՝ Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019 թ. առաջնության մեկնարկից 90 օր առաջ, Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում տրվեց մասսայական ֆուտբոլի միջոցառումների լայնածավալ շարքի մեկնարկը:
Քանի որ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության՝ Հայաստանում անցկացնելու հիմնական նպատակներից մեկը մասսայական ֆուտբոլի զարգացումն է, մրցաշարն անցկացվում էր առաջնության չեմպիոնական գավաթի շրջագայության (trophy tour) շրջանակներում:
Երկու ամսվա ընթացքում գավաթը շրջեց Հայաստանի բոլոր մարզերով:
Հունիսի 15-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ մրցաշարի եզրափակիչը:
Մրցաշարի հաղթող ճանաչվեց Շիրակի մարզը ներկայացնող Անուշավան գյուղի թիմը, Արարատի մարզի Վեդի թիմը զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր թիմը՝ երրորդ տեղը: