153051 դիտում
10:59 10-04-2021
Պարզվել է երեկ Երևանում՝ «Կարմիր բլուր» գերեզմանոցի մոտ, մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկայի» մասնակից 5 վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ), 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը, շահագործելը) հատկանիշներով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ ապրիլի 9-ին, Երևանի Չարբախ թաղամասի՝ ժողովրդին հայտնի «Կարմիր բլուր» կոչվող գերեզմանոցի տարածքում հնչած կրակոցների փաստով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչնեը պարզել են, որ «կրծքավանդակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ՝ 37-ամյա Ռաֆիկ Գալիկյանը, «որովայնի վնասվածք» ախտորոշմամբ «Շենգավիթ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ՝ 23-ամյա Դավիթ Հարությունյանը, «աջ ստորին վերջույթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Մուսայելյան փողոցի բնակիչ՝ 28-ամյա Վահե Հարությունյանը, նուն հիվանդանոց է տեղափոխվել «դեմքի, պարանոցի, աջ ուսահոդի շրջանի վերքային մակերես» ախտորոշմամբ՝ Դիլիջանի բնակիչ՝ 31-ամյա Տիգրան Մուսայելյանը։
«Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին է ահազանգ ստացվել, որ «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել ՀՀ Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում հաշվառված 27-ամյա Նարեկ Խաչատրյանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի մոտից։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ նշված անձինք «Կարմիր բլուր» կոչվող գերեզմանոցի մոտ վիճաբանել են, որի ժամանակ էլ տարբեր տեսակի հրազեններից կրակել են միմյանց վրա։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ ապրիլի 9-ին, կրակոցներ էին հնչել Երևանում:
Չարբախ թաղամասի՝ ժողովրդին հայտնի «Կարմիր բլուր» կոչվող գերեզմանոցի տարածքից Երևանի տարբեր հիվանդանոցներ էին տեղափոխվել մի քանի քաղաքացիներ: Այդ քաղաքացիները ստացել էին հրազենային և սուր, կտրող–ծակող առարկայի հարվածից ստացած վնասվածքներ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանի, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ, ստեղծել էին օպերատիվ-հետախուզական խմբեր և պարզում էին, թե որ հիվանդանոցներ են տեղափոխվել վիրավորները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցները տեղի են ունեցել Կարմիր բլուր գերեզմանոցի մոտ գործող սգո սրահներից մեկի դիմաց, և նշված վայր էր ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը:
Ոստիկաններն ու քննիչները սպասում էին նաև, որպեսզի դեպքի վայր ժամանեին ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարկածներից մեկով՝ կրակոցները կապ ունեին ամիսներ առաջ Երևանի Մայիսի 9-ի փողոցում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած մեկ այլ սպանության հետ: Տեղում էր նաև ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խումբը:
Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի, բաժնի պետի տեղակալ Մելիք Սոֆոյանի գլխավորությամբ, դեպքի վայրի զննություն էին կատարել, որտեղ հայտնաբերվել էին մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ և արնանման հետքեր:
ստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել էին նաև Mercedes մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա էին կրակոցի հետքեր, վարորդի նստատեղի վրա հայտնաբերվել էր կրակված գնդակ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 237+
237+