211652_close_icon
views-count50465 դիտում article-date 19:58 05-06-2020

Նոր մանրամասներ՝ Գավառում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկայի» ու սպանությունների փաստով. հայտնի է մեկ տասնյակից ավելի նորատուսցիների ինքնությունը. կան կալանավորվածներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան և դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը ու Գեղարքունիքի մարզի բնակիչ Արմեն Հայթյանը կալանավորվել է: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա մեղադրվում է ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային քննչական վարչության, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ հունիսի 1-ին պարզվել է Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 33-ամյա Վահե Ավետիսյանի, 31-ամյա Զոհրաբ Պարոնիկյանի սպանության, 30-ամյա Արմեն Հայթյանի, 39-ամյա Վարդան Դավոյանի, 28-ամյա Հրաչյա Հակոբյանի, 18-ամյա Արտյոմ Պետրոսյանի, 32-ամյա Սասուն Մելոյանի հրազենային վնասվածքներ ստանալու վերաբերյալ որոշ մանրամասներ: Պարզվել է, որ Ռ. Հակոբյանը , Ա. Եղիազարյանը, Հ. Հակոբյանը և Վ. Ավետիսյանը ապօրինի կերպով ձեռք բերած, պահած և կրած, դեռևս չպարզված հրազեններով, կողմնակիցների՝ Զ. Պարոնիկյանի, Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչներ, 31-ամյա Արսեն Զոհրաբյանի, 32-ամյա Սասուն Մելոյանի, 18-ամյա Արտյոմ Պետրոսյանի, 27-ամյա Անտոն Կյուրեղյանի, 30-ամյա Արմեն Սարգսյանի, 22-ամյա Ժորա Հարությունյանի, 23-ամյա Խաչիկ Մանուկյանի, 20-ամյա Արտյոմ Մաթևոսյանի, 23-ամյա Գևորգ Դադիկյանի, 30-ամյա Ռազմիկ Հարությունյանի, 31-ամյա Հովհաննես Մկրտչյանի, 22-ամյա Արմեն Հարությունյանի, 20-ամյա Մերուժան Մկրտչյանի և դեռևս ինքնությունները չպարզված անձանց հետ ապրիլի 28-ին, ժամը 17:00-ի սահմաններում Գավառ քաղաքի Ազատության փողոցում հանդիպել են Ա. Հայթյանին , Վ. Դավոյանին, Գավառի բնակիչ, 36-ամյա Սամվել Կոտոլկյանին և ինքնությունները դեռևս չպարզված անձանց, որտեղ 2 կողմերի միջև տեղի է ունեցել մարտաֆիլմ հիշեցնող փոխհրաձգություն: Պարզվել է, որ փոխհրազգության ընթացքում Ա. Հայթյանն իր մոտ եղած հրազենով, որը ձեռք է բերել ապօրինի եղանակով, սպանելու դիտավորությամբ կարճ տարածությունից կրակահերթ է արձակել նշված անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով Զ. Պարոնիկյանն ու Վ. Ավետիսյանը ստացած բազմաթիվ հրազենային վնասվածքներից մահացել են, իսկ Հ. Հակոբյանը, Ա. Սարգսյանը, Ա. Պետրոսյանը և Ս. Մելոյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գավառի, ապա՝ Երևանի տարբեր բժշկական կենտրոններ: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/05/03/1153891/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, մայիսի 2-ին, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի մի քանի քննիչներ, որոնց թվում են՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության և Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչներ, միջնորդություններ էին ներկայացրել դատարան, որպեսզի դատարանը Գավառում 2 անձի սպանության և 4 անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով, զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ կասկածանքով ձերբակալվածների նկատմամբ, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի: Մի քանի դատավորներ դռնփակ դատական նիստեր անցկացնելուց ու խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել էին քննիչների միջնորդությունները և 15 կասկածյալներից 13-ը կալանավորվել են, 2-ն էլ՝ ազատ էին արձակվել՝ խափանման միջոց ընտրելով ստորագրությամբ բնակության վայրից չհեռանալը: Գ. Շամշյանի տեղեկություններով, կալանավորվածներն էին՝ Նորատուս գյուղի բնակիչ, 28-ամյա Գարուն Ադամյանը, 38-ամյա Գարիկ Մնոյանը, Գավառ քաղաքի բնակիչ, 33-ամյա Ավետ Արևշատյանը, Գավառ քաղաքի բնակիչ, 37-ամյա Էմին Կարապետյանը, 37-ամյա Խաչիկ Գոլեցյանը, Գավառ քաղաքի բնակիչ, 25-ամյա Հայկ Մխիկյանը, Գավառ քաղաքի բնակիչ, 43-ամյա Արմեն Հովհաննիսյանը, Գավառ քաղաքի բնակիչ, 26-ամյա Աշոտ Հովհաննիսյանը, Նորատուս գյուղի բնակիչներ Սիսակ Մելոյանը, Նարեկ Հովհաննիսյանը, Ռոման Ավետիսյանը, Սպարտակ Նադարյանը և Սիրակ Մելոյանը: Իսկ ստորագրությամբ ազատ էին արձակվել Գավառ քաղաքի բնակիչ, 30-ամյա Էրիկ Գոլեցյանը և Նորատուս գյուղի բնակիչ, 32-ամյա Խորեն Օհանյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, հնարավոր է, այլ մարդիկ նույնպես ներգրավվեն նշված քրեական գործում, որոնց մեջ շոշափվում էր սպանված քննիչի եղբայրը: Դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ կետի, 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի, 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի, 225-րդ հոդվածի (զանգվածային անկարգություններ) 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործերը միացվել էին մեկ վարույթում և նախաքննության կատարումը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր և Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունների քննիչներից կազմված խումբը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 169+
169+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր