Երևանում 3 Հարությունյաններով փորձել են Գաֆէսճեան արվեստի կենտրոնից գողություն կատարել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 8-ին, անձնական ունեցվածքի գողության փորձի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Գաֆէսճեան արվեստի կենտրոնից գողության փորձ կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ, 21-ամյա Դավիթ Հարությունյանին, 50-ամյա Արայիկ Հարությունյանին և 27-ամյա Գևորգ Հարությունյանին:
Վերջիններս փորձել են նույն օրը՝ ժամը 00:50-ի սահմաններում, նշված թանգարանի տարածքից գողություն կատարել, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել:
Գ. Շամշյանի տեղեկություներով՝ նրանց այդ քայլը տեսանկարահանվել է համալիրում տեղադրված տեսախցկիների կողմից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: