2115 դիտում
19:22 29-09-2014
«Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը՝ Գաֆէսճեան քանդակների պարտեզում
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Մրրո հայ ազգային երգարվեստի կենտրոն» Հ/Կ՝ ս. թ. սեպտեմբերի 30-ին, ժամը 19:00-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում կանցկացնի «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը:
Փառատոնի նպատակն է հայկական ավանդական երգի ու պարի պահպանումն ու տարածումը, այն երիտասարդ սերնդին առավել ճանաչելի դարձնելը:
Փառատոնին կմասնակցեն «Մարաթուկ», «Սասուն», «Ակունք», «Կարին», «Սասնա ծռեր», «Վերադարձ», «Մենք ենք մեր սարերը», «Վան», «Մշո հավքեր», «Տարոնցիներ» ավանդական երգի-պարի, «Հայ երգասաններ» ազգային երգի և այլ համույթներ: Կներկայացվեն Հայաստանի տարբեր շրջանների երգերն ու պարերը, ծիսական թատերականացված դրվագներ: Նախատեսվում է նաև «Մրրո հայ ազգային երգարվեստի կենտրոն» հասարակական կազմակերպության ստեղծած հայ երգի ու պարի երախտավորներ Հայրիկ Մուրադյանի, Ստեփան Պողոսյանի, Շատեր Սահակյանի և ազգային երաժշտության մյուս երախտավորների գործունեությանը նվիրված կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրություններ:
Նմանատիպ նյութեր
6377 դիտում
19:08 22-09-2017
Գաֆէսճեան քանդակների պարտեզում տեղի կունենա «Գութան» Հայաստանի ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնը
8184 դիտում
17:13 03-08-2019
«Գութան» ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնն այս տարի կանցկացվի օգոստոսի 23-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում
4066 դիտում
22:06 25-09-2015
Գաֆեսճյան քանդակների պարտեզում տեղի կունենա «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոն
Այս բաժնից
739 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են
715 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
832 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ