14986 դիտում
20:32 08-04-2021
Ահազանգում է «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա»-ի նախագահը. «Արմենիա» բժշկական կենտրոնում բժիշկների պատճառով հիվանդը մահացել է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 7-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևանի բնակիչ Խաչատուր Մարոզյանը, ով հայտնել է, որ «Արմենիա» բժշկական կենտրոնում բժիշկների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով վերակենդանացման բաժանմունքում Երևանի բնակիչ Հակոբ Սարգսյանը մահացել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը, ով նյութեր է նախապատրաստել և այն փոխանցվել է հետաքննության բաժանմունք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Խ. Մարոզյանը «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա»-ի նախագահն է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: