27786 դիտում
15:04 05-12-2016
Առեղծվածային դեպք Ջերմուկ քաղաքում. կանչով ժամանած բժիշկներին հիվանդը հայտնել է, որ ինքը ալերգիկ է, խնդրել է ներարկում չանեն, սակայն բժիշկների ներարկումից հետո հիվանդը մահացել է
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության պետ Վարդան Ավագյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմինե Գևորգյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 130 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Ջերմուկ քաղաքի Ձախափնյա թաղամասի 18 շենքի 20 բնակարանի բնակիչ, 65-ամյա Գրիգոր Գրիգորյանի մահվան փաստով։
Նոյեմբերի 3-ին «Ջերմուկ» բժշկական կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գ. Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է և անհրաժեշտ է շտապօգնության բժիշկների օգնությունը։
Նշված հասցե են ժամանում շտապօգնության բժիշկներ Արտակ Գևորգյանն ու Նվարդ Հակոբյանը, ովքեր օգնություն են ցուցաբերել Գ. Գրիգորյանին և, ըստ նախնական տեղեկությունների, իրենց մասնագիտական պարտականությունները կատարել են անփույթ և անբարեխիղճ. հաշվի չեն առել անգամ այն հանգամանքը, որ Գ. Գրիգորյանը նրանց հայտնել է, որ ինքը ալերգիկ է և խնդրել է, որպեսզի իրենց չներարկեն։ Սակայն բժիկները հաշվի չեն առել այդ հանգամանքը և կատարել են մի շարք ներարկումներ, ինչի արդյունքում էլ Գ. Գրիգորյանը կորցրել է գիտակցությունը և մահացել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բժիշկներ Ա. Գևորգյանն ու Ն. Հակոբյանը ստորագրությամբ բաց են թողնվել։ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Գևորգյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2065 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)