222157 դիտում
05:42 06-04-2021
Խոշոր հրդեհ Երևանի «Սուրմալու» տոնավաճառում, կրակը տեսանելի է մի քանի կիլոմետրից, ժամանել են 10-ից ավելի մարտական հաշվարկ․ տեղում են ԱԻՆ նախարարն ու ՓԾ տնօրենը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 6-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 03։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ խոշոր հրդեհ է բռնկվել «Սուրմալու» տոնավաճառում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 10-ից ավելի մարտական հաշվարկ։
Հրդեհի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարար, ՓԾ գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը։
Ժամանել է նաև Փրկարար ծառայության տնօրեն, փրկարար ծառայության գնդապետ Արմեն Գասպարյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբեր, ովքեր նաև օգնություն են ցուցաբերում հրշեջներին, քանի որ ուժեղ ծխի պատճառով մի քանի հրշեջների ինքնազգացողությունը վատացել է։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ»․ Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։
Հրշեջների հետ կրակի դեմ պայքարում են նաև «Սուրմալու» տոնավաճառի աշխատակիցները։
Տեղում Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ Խաչիկ Սամվելյանի կարգադրությամբ ուժեղացված ծառայության են անցել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի տեսուչներ Հարություն Թագվորյանն ու Դավիթ Ավալյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները իրենց մեքենաները չկայանեն նշված վայրում, որ հրշեջները կարողանան անխափան աշխատել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 265+
265+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2179 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)