211652_close_icon
views-count87377 դիտում article-date 23:50 18-07-2024

Խոշոր հրդեհ՝ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում» ՀՈԱԿ-ում․ կրակը տեսանելի է Երևանի տարբեր վարչական շրջաններից․տեղում են հրշեջների մի քանի մարտական հաշվարկ․ժամանել են ՓԾ տնօրենի երեք տեղակալները, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել ժողովրդին հայտնի «ՏԷՑ-ի կրուգում» գտնվող, Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՕԱԿ-ի տնկարանում։

Կրակը տեսանելի է մի քանի կիլոմետրից, անգամ Երևանի տարբեր վարչական շրջաններից։

Հրդեհի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Եգոր Կարապետյանը, Դավիթ Սարգսյանն ու Տիգրան Պետրոսյանը։

Կրակի տարածման դեմ մեծ դժվարությամբ պայքարում են հրշեջ-փրկարական մի քանի մարտական հաշվարկներ, Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ, և «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՕԱԿ-ի աշխատակիցները տնօրեն Արմեն Բեգոյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի և նույն գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ: 

Հրդեհի վայր են ժամանել նաև «Մայր Հայաստան» խմբակցության՝ Երևանի ավագանու անդամները: 

Մանրամասները՝ քիչ ավելի ուշ։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 215+
215+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր