32203 դիտում
22:13 02-04-2021
Արտակարգ դեպք Գավառում. դատարանի աշխատակցի Mazda-ում հրդեհ է բռնկվել. այն դարձել է ոչ շահագործելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ–Նորատուս ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ «Համալիր» կոչվող տարածքում ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Գավառի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվակյով:
Հրշեջները պարզել են, որ հրդեհն առաջացել է Գավառ քաղաքի բնակիչ, 35-ամյա Կարեն Կարապետյանին պատկանող Mazda CX9 մակնիշի ավտոմեքենայում:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Կարապետյանը աշխատում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի Գավառի նստավայրում՝ որպես դատական կարգադրիչ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+