211652_close_icon
views-count16367 դիտում article-date 16:15 02-04-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում. «Գործարանային» մետրոյի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2107»-ում. այն դարձել է ոչ շահագործելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թամացիների փողոցում «Գործարանային» մետրոյի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ:

Մինչ հրշեջների ժամանումը՝ «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդ Ասատուր Ղարիբյանն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը:

Տարածքը սահմանազատել են պարեկներ Ռաֆիկ Պռազյանն ու Արմեն Բադալյանը:

Ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր