211652_close_icon
views-count14319 դիտում article-date 10:55 02-04-2021

Սիրված ու ճանաչված դերասանուհի «Պաուզա Անոն» մրցանակը ստանալիս իր շնորհակալանքի խոսքն է ուղղել Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին, իր հանդիսատեսին և այլ մարդկանց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 31-ին Երևանի Բագրևանդ 102 հասցեում գործող «Ռոյալ Երևան» ռեստորանային համալիրում տեղի ունեցած AAD.am 11-րդ ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ հայ հումորային և դերասանական արվեստում ներդրած ավանդի համար մրցանակի արժանացավ սիրված ու ճանաչված դերասանուհի, ժողովրդի կողմից «Պաուզա Անո» անունը ստացած Նարինե Ոսկանյանը։

Նա իր խոսքում նախ շնորհավորեց բոլոր մրցանակակիրներին, առաջին հերթին, վերջին պատերազմի ժամանակ զոհված ու վիրավոր զինվորների հարազատներին, ապա հատուկ շնորհակալանքի խոսք ուղղեց ամիսներ առաջ իրեն մեծ աջակցություն ցուցաբերած իր հանդիսատեսին, բարերարներ ամերիկահայ եղբայներ Լևոն և Գրիգոր Թերմենջյաններին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին, ով մինչ այժմ էլ հոգում է սիրված դերասանուհու բուժման ծախսերը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 31-ին Երևանի Բագրևանդ 102 հասցեում գործող «Ռոյալ Երևան» ռեստորանային համալիրում տեղի էր ունեցել AAD.am 11-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը։ 


Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր