211652_close_icon
views-count83644 դիտում article-date 12:22 20-11-2018

Երիտասարդ իրավաբան ամուսինները, ովքեր երկար տարիներ երեխա չէին ունենում, այսօր իրենց շնորհակալանքի խոսքն են ուղղում ժողովրդին հայտնի Հանրապետական ծննդատան բժիշկներին

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի միջոցով Երևանի բնակիչներ՝ ամուսիններ Վարդան Բադալյանն ու Անահիտ Անտոնյանն իրենց երախտիքի ու շնորհակալության խոսքն են փոխանցում Երևանի «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի», ժողովրդին հայտնի Հանրապետական ծննդատան բժշկական անձնակազմին, գլխավոր տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին և Անահիտի բժիշկ Վրույր Ֆելիքսովիչին։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ամուսիններն ասում էին. «Իրոք, Աստծո պարգևն իրական է և երկար տարիներ երեխա չէինք ունենում և այս բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ երկար ու ձիգ տարիներից հետո այսօր ունեցանք մեր առաջնեկին՝ տղային։ Շնորհակալություն ենք հայտնում ողջ բժշկական անձնակազմին, ովքեր բարձր պրոֆեսիոնալիզմ ցոցաբերեցին ու ապացուցեցին, որ հավատարիմ են Հիպոկրատի երդմանը»։ Ամուսինն էլ կատակում էր՝ ասելով. «Բժիշկների շնորհիվ Անահիտը լույս աշխարհ բերեց մեր տան ճրագին, որի անունը արդեն որոշված է՝ Միքայել է։ Վստահ ենք, որ հետագա տարիներին կրկին Անահիտը մայրանալու է»։ Ամուսինները, ովքեր մասնագիտությամբ իրավաբաններ են, Վ. Բադալյանն աշխատում է Ոստիկանության կենտրոնական ապարատում, իսկ Ա. Անտոնյանն էլ ՀՀ արդարադատության նախարարության կենտրոնական ապարատում, ասում էին. «Կրկին անգամ խորին երախտագիտության ու շնորհակալության խոսքեր ենք ուղղում նշված բժշկական կենտրոնի բժիշկներին ու ի լուր աշխարհի՝ հայտարարում մեծն Սևակի հայտնի խոսքերը՝ Աշխարհին մանկան մաքրություն է պետք, քանզի աշխարհին մաքրություն է պետք»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր