1879 դիտում
16:30 01-04-2021
Պետական բարձր պաշտոններ զբաղեցնողները սոցփաթեթի շահառու չեն. նոր որոշմամբ գումար չի ավելանում, ընդլայնվում են ծառայությունները
Պետական բարձր պաշտոններ զբաղեցնողները սոցփաթեթի շահառու չեն, սոցփաթեթի շահառուների համար կատարված փոփոխությունը վերաբերում է բացառապես հնարավորությունների, ծառայությունների ընդլայնմանը, նոր գումարներ չեն հատկացվում, նոր անձինք սոցփաթեթի համակարգում չեն ընդգրկվում: Նման դիտարկում արեց ՀՀ աշխատանքի սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում. պարզաբանումը ներկայացնելու անհրաժեշտությունն առաջացել է ՀՀ կառավարության կողմից ապրիլի 1-ի նիստում ընդունված «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջարկվող փոփոխության առնչությամբ սոցցանցերում առաջացած թյուրըմբռնման պատճառով:
Ոչ պաշտոնյաներ են ավելացել, ոչ պետական բյուջեից հավելյալ գումար է տրամադրվել. ՀՀ կառավարությունը հավանությանն է արժանացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է սոցփաթեթի ծառայությունների ուղղություններն ավելացնել ևս երկուսով: Ներկայում այդ ուղղությունները 4-ն են, որոնց առաջարկվում է ավելացնել ևս երկուսը: Փոփոխությունը կարող է ուժի մեջ մտնել և գործել, երբ կընդունվի կառավարության համապատասխան որոշման նախագիծը, որով կհաստատվեն ընթացակարգերը:
«Սոցփաթեթի շահառուները բարձրաստիճան պաշտոնյանները չեն: Վարչապետը, նախարարներ, փոխնախարարներ, մարզպետներ, պատգամավորներ, ՍԴ նախագահ և այլն. նրանք չեն համարվում սոցփաթեթի շահառու: Այս ծրագիրը միջին և դրանից ներքև օղակի աշխատողների համար է: Շահառու են համարվում պետական համակարգի աշխատողները, ինչպես նաև կրթության, մշակույթի, սոցիալական պաշտպանության, գիտության ոլորտի մի շարք աշխատողներ: Օրինակ, թանգարանների, գրադարանների, հանրակրթական ուսումնական հաստատությունների, Մատենադարանի, Հայկական ատոմակայանի , սոցիալական հոգածության կազմակերպությունների աշխատողներ»,-ասաց Ժորա Սարգսյանը: Նրա խոսքով, շահառու են համարվում նաև ԽՍՀՄ-ի և Հայաստանի Հանրապետության ժողովրդական պատվավոր կոչման արժանացած անձինք, որոնք նույնիսկ այս պահին աշխատող էլ չեն:
Հաջորդ կարևոր շեշտադրումն այն է, որ սա բացարձակապես պետական բյուջեի միջոցների վրա ծախս չի ավելացնելու, որովհետև ոչ թե գումարն է ավելացվում, այլ հնարավորությունները, այն է՝ սոցփաթեթի գումարը հնարավոր կլինի ուղղել ուսանողների վարկը մարելուն և առողջարանական համալիրների ծառայություններից օգտվելուն: Ընդամենը եղած 4 ուղղությանն ավելանում է ևս երկուսը, հետևաբար խոսք լինել չի կարող այն մասին, որ սոցփաթեթի շահառուների ընտանիքների համար հավելյալ սոցփաթեթ է սահմանվում: Ավելին, ինչպես գործող կարգավորումներով սոցփաթեթի շահառուների ընտանիքի անդամները կարողանում էին օգտվել այդ 4 ուղղությունից, այնպես էլ երկու ուղղությունն ավելացնելուց հետո նրանք նույնպես կարող են օգտվել:
Անդրադառնալով այն հարցին, որ ատամնաբուժական ծառայությունների առաջարկը ներառված չէր այս փաթեթում, Ժորա Սարգսյանը նշեց, որ դա արվելու է ոչ թե օրենսդրական փոփոխությամբ, այլ կառավարության որոշմամբ:
«Այս մասով փոփոխությունը ոչ թե օրենքում է նախատեսվել, այլ կառավարության որոշմամբ: Օրենքում արդեն իսկ գրված է, որ սոցփաթեթի գումարներով կարող են օգտվել առողջապահական ծառայություններից, ու քանի որ ատամնաբուժականը առողջապահական ծառայություն է, հետևաբար օրենքում փոփոխություն անելու կարիք չկա: Անհրաժեշտություն կա կառավարության որոշմամբ դա ընդունելու: Այնպես էր այդ առաջարկը նույնպես ուժի մեջ է»,-ասաց Ժորա Սարգսյանը:
Կառավարությունն ապրիլի 1-ին փոփոխություն է կատարել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում, որով սահմանվում է, որ սոցփաթեթի շահառուները կկարողանան օգտվել նաև մարզասրահներից: Նոր որոշմամբ, սոցփաթեթով արդեն գործող ծառայություններին ավելացվում է ևս երկուսը՝ մարզա-առողջարարական ու սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից անվճար օգտվելու հնարավորությունը, ինչպես նաև պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարումը: Մինչև այժմ սոցփաթեթը ներառում էր հանգստի ապահովումը ՀՀ-ում և Արցախում, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարումը, ուսման վճարի մարումը, շահառուի և շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթի ձեռքբերումը: Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է. ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Նմանատիպ նյութեր
4741 դիտում
10:22 06-04-2017
ՀՀԿ ցուցակի առաջին երեք հորիզոնականը զբաղեցնողները Ազգային ժողովում չեն մնալու. «Ժամանակ»
2046 դիտում
10:53 16-02-2015
Չինաստանի բանակում գեր զինվորականներին բարձր պաշտոններ չեն տա
Այս բաժնից
1150 դիտում
15:49 25-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր (տեսանյութ)
1456 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ