Չինաստանի բանակում գեր զինվորականներին բարձր պաշտոններ չեն տա
Չինաստանի Ազգային-ազատագրական բանակի կանոնադրության մեջ փոփոխություններ են տեղի ունեցել, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Այսուհետ այն զինվորականները, ովքեր սահմանված քաշից ավելի գեր կլինեն, կզրկվեն բարձր պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից:
Չինաստանի Ազգային պաշտպանության ինստիտուտի փորձագետ Լի Դագուանգի խոսքով՝ վերջին ժամանակներս չինական բանակի ծառայողները կենսապայմանների և սննդակարգի լավացման արդյունքում սկսել են գիրանալ, ինչը, նրա պնդմամբ, փչացնում է զինվորականների ոչ միայն արտաքին տեսքը, այլ նաև վատ ազդեցություն թողնում մարտադաշտում նրանց գործողությունների արդյունավետության և, ընդհանրապես, երկրի մարտական հզորոթյան վրա: