211652_close_icon

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Արմավիր քաղաքում գտնվող՝ 6 հա մակերեսով հողատարածքի և 88.9 քմ մակերեսով ավտոդրոմի նկատմամբ. Գլխավոր դատախազություն

views-count3493 դիտում article-date 16:23 04-11-2025
2025 թվականի նոյեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Նանսենի 45 ավտոդրոմ հասցեում գտնվող՝ 6 հա մակերեսով հողատարածքի և 88.9 քմ մակերեսով ավտոդրոմի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային ընդհանուր արժեքը՝ 77 միլիոն 144 հազար դրամ:

Հայտնում են Դատախազությունից:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Արմավիր քաղաքի Նանսենի 45 հասցեի անշարժ գույքերի նկատմամբ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Նմանատիպ նյութեր