211652_close_icon
views-count4912 դիտում article-date 17:18 04-11-2025

Նոր Նորքի համայնքային ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պահելու դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Այգեգործների փողոցի բնակիչ 52-ամյա տղամարդը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում, նաև պահում և օգտագործում է թմրամիջոց։

Իրացնելով տեղեկությունները՝ համայնքային ոստիկանները հոկտեմբերի 31-ին նրա տանը հայտնաբերել են կանեփի բույս և ընդհանուր 212,7 գրամ դեղնականաչավուն զանգվածով 2 տոպրակ:

52-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։

Նմանատիպ նյութեր