29102 դիտում
22:32 29-03-2021
Երևանում թալանել են Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի Mercedes-ը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 27-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Առավոտյան ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Գագիկ Հեբոյանը, ով հայտնել է, որ մարտի 26-ի 20:30-ից մինչև մարտի 27-ի ժամը 10:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք դռան ապակին կոտրելու և շարժիչի ծածկոցը բացելու միջոցով գողացել են Մալյան փողոցի՝ իրենց շենքի բակում կայանված, իրեն պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայի «ԱԲՍ» համակարգը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին Գ. Հեբոյանը հայտնել է, որ ինքը աշխատում է Կոտաքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
40639 դիտում
19:25 25-12-2020
Երևանում թալանել են Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի ավտոմեքենան
7819 դիտում
17:27 18-05-2017
Սերժ Սարգսյանի որոշմամբ դադարեցվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները
Այս բաժնից
1834 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)