40642 դիտում
19:25 25-12-2020
Երևանում թալանել են Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի ավտոմեքենան
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 22-ին ոստիկանության կենտրոնական բաժին դիմած Երևանի բնակիչ, 33-ամյա Գառնիկ Ստեփանյանի ահազանգի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանություն ահազանգել է, որ դեկտեմբերի 21-ի ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 22-ի 00:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ապակին կոտրելու միջոցով Արամի փողոցի 86 հասցեում կայանված, իրեն պատկանող Toyota մասկնիշի 120 JJ 01 համարանիշի ավտոմեքենայի սրահից գողացել են պայուսակը, որի մեջ եղել է գումար:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Ստեփանյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2029 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)