Մինսկում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալություններ են սկսվել
Մինսկում չարտոնված բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալություններ են սկսվել։ Այս մասին հայտնել է Բելառուսի մայրաքաղաքի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Նատալյա Գանուսևիչը: Գրում է ria.ru-ն։
«Մի քանի հոգի ներկայում ձերբակալվել է անօրինական ակցիաներին մասնակցելու պատճառով։ Բոլոր հակաիրավական գործողությունները կասեցվելու են»,- ասել է նա։
Գանուսևիչը հիշեցրել է, որ չարտոնված զանգվածային միջոցառումներին մասնակցելու համար «նախատեսված է սահմանված պատասխանատվություն»:
Ինչպես հաղորդում է ria.ru-ի թղթակիցը, իրավապահ մարմինների աշխատակիցները կետային ձերբակալություններ են իրականացնում Մինսկի Բանգալոր հրապարակի տարածքում:
Ընդդիմադիր Telegram ալիքներն ավելի վաղ Մինսկի բնակիչներին կոչ էին արել մասնակցել մարտի 27-ի ցույցերին: Մինսկի քննչական կոմիտեի վարչության պետ Սերգեյ Պասկոն հայտնել է, որ այդ կոչերի փաստով քրեական գործ է հարուցվել, հանրահավաքների մասնակիցներին պատասխանատվության կենթարկեն:
Հանրապետությունում բողոքի ակցիաները տարբեր ինտենսիվությամբ ընթանում են անցյալ տարվա օգոստոսից, երբ նախագահական ընտրություններում հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Քաղաքացիները չեն համաձայնել քվեարկության արդյունքների հետ, և սկսվել են բողոքի զանգվածային ցույցերը։