18154 դիտում
18:34 10-09-2018
Զանգվածային ձերբակալություններ և ծեծ Ռուսաստանում՝ կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերի ժամանակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
839 մարդ է ձերբակալվել Ռուսաստանի տարբեր քաղաքներում 2018թ-ի սեպտեմբերի 9-ին կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ: Այս մասին հայտնում է [url=https://jam-news.net/?p=121163&lang=hy]Jamnews[/url]-ը:
Ցույցերի նախաձեռնողը ռուսական ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին է: Սակայն նա ինքն ակցիաներին չի մասնակցել, քանի որ 30 օրով կալանքի տակ է 2017թ-ի դեկտեմբերին նմանատիպ ցույցերի կազմակերպման համար:
Ակցիաներն անցկացվել են ընդհանուր առմամբ Ռուսաստանի 81 քաղաքում, սակայն դրանք իշխանությունների հետ համաձայնեցվել հաջողվել է միայն 11 քաղաքում:
Տասնյակ հազարավոր մարդիկ են ռուսական քաղաքների փողոցներ դուրս եկել հետևյալ կարգախոսներով՝ «Կորչի՛ ցարը», «Պուտին՝ գող», «Պուտին՝ ժողովրդի թշնամի», «Պուտին, հեռացիր»:
Ցուցարարների մեծ մասը մինչև 30 տարեկան երիտասարդներ են, թեև ֆորմալ առիթը կենսաթոշակային բարեփոխումն է:
Ոստիկանությունը ցուցարարների հանդեպ ուժ է կիրառել, նրանց ցրում էին մահակներով և տանում բաժիններ:
Ինչպես գրում է ռուսական «ՕՎԴ-ինֆո» պարբերականն, ընդհանուր առմամբ, 839 մարդ է ձերբակալվել: Ամենաշատ ձերբակալություններ եղել են Սանկտ Պետերբուրգում և Եկատերինբուրգում: Մոսկվայում ավելի քան 50 կալանավորված կա:
Նշվում է, որ ցույցերի անմիջական պատճառ է դարձել Ռուսաստանում գործարկված կենսաթոշակային բարեփոխումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
853 դիտում
13:50 29-04-2023
Կենսաթոշակային բարեփոխումների դեմ զանգվածային ցույցերի արդյունքում Փարիզին 1,6 մլն եվրոյի վնաս է հասցվել
1707 դիտում
18:21 27-03-2021
Մինսկում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալություններ են սկսվել
1393 դիտում
10:03 27-09-2022
Ռուսաստանում ավելի քան 500 ցուցարար է ձերբակալվել՝ զորահավաքի դեմ սկսված ցույցերի ժամանակ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
934 դիտում
13:39 10-11-2024
Մոսկվայի «Շերեմետևո» օդակայանը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքների ընդունումը
745 դիտում
12:46 10-11-2024
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
646 դիտում
11:47 10-11-2024
Վալենսիայում ավերիչ ջրհեղեղներից հետո ավելի քան 100,000 մարդ դուրս է եկել իշխանությունների դեմ ցույցի