211652_close_icon
views-count1644 դիտում article-date 11:02 27-03-2021

Կորոնավիրուսի 1094 նոր դեպք է հաստատվել. մահացել է 21 մարդ

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Մարտի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 189540 դեպք, որոնցից 170903-ն` առողջացած, 3450-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14306 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 833912 թեստավորում: 

Այսպիսով` երեկ կատարվել է 5753 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1094 նոր դեպք: Ունենք 743 առողջացած և 16 մահվան դեպք: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 881 է»։

Նմանատիպ նյութեր