211652_close_icon
views-count1066 դիտում article-date 09:25 26-03-2021

BBC-ի թղթակիցը հետաքննում է Արցախի բռնազավթած տարածքում հայկական եկեղեցու անհետացումը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Երեկ լայն արձագանք էր ստացել «BBC»-ի թղթակից Ջոնա Ֆիշերի պատրաստած տեսանյութը, որտեղ վերջինս հետաքննում է արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում Արցախի բռնազավթած տարածքում հայկական եկեղեցու անհետացումը, ավելի ճիշտ՝ դրա հիմնահատակ ոչնչացումը:

Խոսքը վերաբերում է 2017 թվականին Մեխակավանում օծված Սուրբ Աստվածածին եկեղեցուն։ Արցախի հոգեւոր-մշակութային եւ պատմամշակութային հուշարձանների ոչնչացումն ու վանդալիզմի այլ դրսեւորումներ արձանագրվել են պատերազմի օրերից սկսած, իսկ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո ավելի մեծ թափով եւ վայրագությամբ են իրականացվել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր