1449 դիտում
10:04 11-02-2021
Ինչպես կլուծվի Ադրբեջանի բռնազավթած համայնքներում փաստացի բնակված հայ զինծառայողների գույքի հատուցման հարցը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի բնակված, գույք կորցրած պայմանագրային զինծառայողներին աջակցություն կտրամադրվի:
Նշենք, որ Ադրբեջանի կողմից 2020-ի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում՝ ծառայողական բնակարաններում փաստացի բնակված պայմանագրային զինծառայողների ընտանիքները կրել են նյութական վնասներ. այդ բնակարաններում թողել են իրենց անձնական իրերը, կահույքը, հագուստը, կենցաղային տեխնիկան, ավտոմեքենաները, սակայն վերջիններս զրկված են պետության կողմից իրականացվող որևէ աջակցության ծրագրից օգտվելու հնարավորությունից:
Այս խնդրի լուծման նպատակով ՀՀ ՊՆ-ն աջակցություն տրամադրելու կարգը և պայմանները հաստատող որոշման նախագիծ է ներկայացրել քննարկման: Ի դեպ, երեկ ՀՀ ԱԺ անկախ պատգամնավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ իրեն են դիմել մի շարք քաղաքացիներ և կազմակերպություններ, որոնց գույքը պատերազմի օրերին օգտագործվել է բանակի կողմից և հիմա վնասված վիճակում է կամ գոյություն չունի:
Ապա կառավարությունից հետաքրքրվեց, թե ինչ ծրագրեր է մշակել նրանց գույքը փոխհատուցելու կամ նորով փոխարինելու համար: Պատգամավորի հարցին պատասխանեց ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը և նշեց, որ այդ հարցը ուսումնասիրվում է. «Մենք հիմա ստանում ենք համապատասխան տվյալներ, որոնք ուսումնասիրելուց հետո կընդունվի որոշում կամ փոխհատուցում կլինի»»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
4503 դիտում
09:01 20-05-2020
Իշխանությունները վերջնական որոշում են ընդունել. ինչպես կլուծվի ՍԴ-ի հարցը. «Ժողովուրդ»
2756 դիտում
10:41 31-01-2020
Ինչպես կլուծվի ԵՊՀ ռեկտորի հարցը. «Ժամանակ»
Այս բաժնից
2239 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2035 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»
2041 դիտում
08:52 14-01-2025
Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»