211652_close_icon
views-count2093 դիտում article-date 10:33 25-03-2021

Հողերի վարձակալության ժամկետը կհամահարթեցվի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը, Հերիքնազ Տիգրանյանը և Սերգեյ Բագրատյանը առաջարկում են փոփոխություն կատարել Հողային օրենսգրքում և պետությանը ու համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վարձակալության առավելագույն ժամկետ սահմանել 49 տարին: Գործող օրենսդրությամբ գյուղատնտեսական հողերի վարձակալության առավելագույն ժամկետը 25 տարի է, իսկ ոչ գյուղատնտեսականներինը՝ 99:

Պատգամավորներն իրենց այս առաջարկը հիմնավորում են, այդ թվում, Կոտայքի մարզում անցկացրած ուսումնասիրություններով, որոնց արդյունքում պարզել են, որ այդ մարզում վարձակալությամբ տրված հողատարածքներում ոչ մի ներդրում չի իրականացվել, որը վնասում է ոչ միայն համայնքին, այլ նաև քաղաքացիներին: Կոտայքի մարզի օրինակը պատահական չէ, եթե նկատի ունենանք, որ այդ մարզը երկար տարիներ եղել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ազդեցության ոլորտը: Հետաքրքիրն այն է, որ այս նախաձեռնությանը միացել է ԲՀԿ նախկին պատգամավոր Սերգեյ Բագրատյանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր