Արցախում բրքատվության ցածր մակարդակը հողերի նկատմամբ վերաբերմունքից է
Գրեթե համատարած բերքատվության ցածր մակարդակը պայմանավորված է հողերի նկատմամբ վերաբերմունքով: Մասնագետների գնահատականն է: Հողերի միակողմանի պարարտացումը կանխելու համար՝ զուգահեռ պետական ծրագրով վարելահողերի ագրոքիմիական անալիզ է անցկացվում: Ծրագիրը նախորդ տարի է մեկնարկել: Յոթ գյուղի սեփականաշնորհված տարածքներ են հետազոտվել՝ 1500 հեկտար:
Հիմնադրամի ծրագրերի շրջանակներում հողօգտագործողներին տրված պարարտանյութերի կառուցվածքում դեռ գերակշռում է ամոնիակային սելիտրան: Սակայն տարեցտարի նաեւ մյուս պարարտանյութերի պահանջարկն է աճում: Այսպես, 2008-ից մինչև 2013 թվականը՝ հիմնադրամը տրամադրել է 339 տոննա ֆոսֆոր և 73 տոննա կալիում, ապա 2013 թվականին հիմնադրամի միջոցով հանրապետությանում օգտագործվել է շուրջ 262 տոննա ֆոսֆորական եւ 178 տոննա կալիումական պարարտանյութ:
Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/1390658250]armnewstv.am[/url]