211652_close_icon
views-count1385 դիտում article-date 09:31 24-03-2021

Ապագան ինտենսիվ այգիներինն է․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Աշխարհում այսօր լայնորեն կյանքի է կոչվում ինտենսիվ այգիների հիմնման գաղափարը: Վերջիններս արագ են անցնում պտղաբերման, միավոր տարածքի վրա տնկիները ավելի խիտ են տնկվում՝ ապահովելով այգու արտադրողունակության ավելի մեծ ինտենսիվությունը: Նման այգիները հնարավորություն կտան էապես խնայել ջրային եւ հողային ռեսուրսները, ինչպես նաեւ նվազեցնել կարկտահարությամբ եւ այլ բնակլիմայական գործոններով պայմանավորված ռիսկերը։

Այս գործընթացը համալիր միջոցներով խթանելու համար Էկոնոմիկայի նախարարությունը մշակել եւ հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման եւ ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների ծրագիրը»»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր