211652_close_icon
views-count628 դիտում article-date 09:39 17-12-2020

Արցախի ապագան նաև տնտեսական համակարգի ուժեղացումն է․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հումանիտար ճգնաժամից բացի, առաջիկա ամիսներին Արցախում իրենց զգացնել կտան նաեւ տնտեսական խնդիրները: Պատերազմը ահռելի հարված հասցրեց Արցախի Հանրապետության տնտեսության բոլոր ճյուղերին: Ադրբեջանաթուրքական ուժերը, զավթելով տարածքների 70 տոկոսը, էական հարված հասցրին Արցախի գյուղատնտեսության ոլորտին: Զգալի վնասներ կրեց նաեւ արդյունաբերության ոլորտը, եւ դա այն դեպքում, երբ հայկական երկրորդ հանրապետության տնտեսությունը հատկապես վերջին տարիներին զարգանում էր մեծ ծավալներով ու արագությամբ: Վերջին տասնամյակում Արցախի Հանրապետության տնտեսության աճը տարեկան միջին հաշվով գերազանցում էր 10 տոկոսը: Այսօր միանշանակ պարզ է, որ Արցախի ապագան նաեւ տնտեսական համակարգի ուժեղացումն է: Այսօր հայկական պետության ինքնորոշման իրավունքի համար ճակատամարտը տեղափոխվել է նաեւ տնտեսության ոլորտ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր