Ինտենսիվ այգիների հիմնումը Կառավարության օրակարգում է. «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Գյուղատնտեսությունը մշտապես եղել է Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղերից մեկը: Անկախության առաջին տարիներին գյուղացուն միայնակ թողնելով իր խնդիրների հետ՝ ժամանակի կառավարությունը նպաստեց ագրոարդյունաբերության անկմանը, քանի որ ոլորտի առաջընթացը հնարավոր չէ ապահովել առանց պետության կարգավորող մեխանիզմների և նպատակային ծրագրերի, որոնք պետք է համահունչ լինեն ժամանակի պահանջներին:
Համաշխարհային տնտեսական զարգացման արդի միտումները նույնպես թելադրում են ագրոարդյունաբերության առաջանցիկ զարգացման պահանջը:
Հեղափոխությունից հետո ձևավորված կառավարությունն իր առաջնահերթությունների շարքում ընդգրկել է գյուղատնտեսությունը և չի հիշատակել երկար տարիներ տնտեսության առաջատար ճյուղ համարվող ընդերքի շահագործումը:
Թվարկված իրողությունները ենթադրում են գյուղատնտեսության զարգացմանը նպաստող նոր մեխանիզմների ներդնում և այդ նպատակով մշակվող հողատարածքների ավելացում: Սակայն այսօր դեռ ունենք տրամագծորեն հակառակ՝ առկա գյուղատնտեսական նշանակության հողատարածքների ողջ ծավալի մշակման խնդրի լուծման կարիք, քանի որ ամեն տարի՝ լավագույն հաշվարկներով դրանց 1/3-ն անմշակ է մնում:
Կառավարությունը, դիտարկելով առկա խնդիրները և կարևորելով ոլորտում ստեղծվող արդյունքների աճը, մշակել է ՀՀ այգեգործության զարգացման 2020-23 թթ. ծրագիրը»,-գրում է թերթը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: