211652_close_icon
views-count143025 դիտում article-date 17:56 22-03-2021

Նոր մանրամասներ՝ այսօր Երևանյան լճում հայտնաբերված դիակի մասին. սպանվածը մի քանի օր որպես անհայտ կորած որոնվոմ էր. 4 հոգի ձերբակալվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  այսօր՝ մարտի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սիմոն Հարությունյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտակ Հախինյանի որոշմամբ ձերբակալվել են Երևանի բնակիչ, 54-ամյա Ջանիկ Վ.-ն, Հրազդան քաղաքի բնակիչ,  31-ամյա Արմեն Ու.-ն, առանց բնակության վայրի 35-ամյա Սամվել Պ.-ն և Արագածոտնի մարզի բնակիչ,  28 ամյա Թաթուլ Մ.-ն:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են Կապան քաղաքի բնակիչ, այս տարվա մարտի  7-ից որպես անհայտ կորած, 38-ամյա Էդգար Ա.-ին սպանելու մեջ:

 Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մարտի 10-ին ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Սաթինե Բ.-ն և հայտնել, որ մարտի 7-ին՝ երեկոյան, եղբայրը՝ Էդգար Ա.-ն, Երևան քաղաքի Գործարանային մետրոյի մոտակայքից անհայտ կորել է: 

Նույն օրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավթի, Մալաթիայի և կենտրոնական բաժինների քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները սկսել են որոնողական աշխատանքներ և մարտի 19-ին Էդգար Ա.-ին սպանելու կասկածանքով նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին,  որտեղ  նրանցից մեկը  խոստովանել է,  թե ինչպես է տեղի ունեցել դեպքը: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող Հրազդանի կիրճում, որից հետո Էդգար Ա.-ի դին նետել են գետը և այսօր Երևանյան լճում հայտնաբերվել է այն:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից  հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 22-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ էր ստացվել, որ Երևանյան լճում դի կա։

Օպերատիվորեն ժամանել ր ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատը՝ փրկարար ջոկատի պետ Ալբերտ Մարտիրոսյանի և ջրասուզակ Հարություն Հարությունյանի գլխավորությամբ։

Ժամանել էր նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը, ինչպես նաև Ոստիկանության կենտրոնական բաժնի պետ Արման Պապյանը, Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Կարեն Բունիաթյանը և Ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Անդրանիկ Մելոյանը։

Ջրասուզակը լճից դին դուրս բերեց հատուկ ճոպանի միջոցով, և  տեղում աշխատում էր դատական բժիշկը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 173+
173+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր