211652_close_icon
views-count167179 դիտում article-date 20:10 01-06-2016

Նոր մանրամասներ` այսօր Երևանում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանությունից. սպանվածը ֆուտբոլի հավաքականի նախկին անդամ էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունիսի 1-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն, Նորք -Մարաշ վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Վարդան Բադալյանի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ, 26-ամյա Վահրամ Վահանի Վերանյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է այսօր Երևան քաղաքի Նար-Դոս, Վարդանանց և Չարենց փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ, 48-ամյա Արսեն Սամվելի Խանամիրյանին սպանելու մեջ: Գ. Շամշյանի տեղեկություններով` սպանվածը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին անդամ էր: Ամուսնացած էր, խմամքին ուներ երեխաներ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/01/86791/]ավելի վաղ [/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր` հունիսի 1-ին, դաժան դեպք էր տեղի ունեցել Երևանում: Չարենցի, Վարդանանց և Նար-Դոս փողոցների խաչմերուկում վիճաբանություն էր տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջև, ինչի հետևանքով 1 հոգի տեղափոխվել էր «Արամյանց» բժշկական կենտրոն: Հիվանդանոց տեղափոխված տղամարդը, գիտակցության չգալով, մահացել էր, իսկ հիվանդանոցից ասել էին, որ նա նաև եղել է դանակահարված: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի աշխատակիցները՝ իսկ ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը շտապ փոխանցել էին ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը: Դեպքի մասին ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը: Ոստիկաններն ու քննիչները նշված խաչմերուկում հայտնաբերել էին Վազ 2121 մակնիշի 10 XX 099 համարանիշի և տաքսի ծառայության Ford մակնիշի 34 ZV 973 համարանիշի ավտոմեքենաները, իսկ տաքսու մոտ հայտնաբերվել էին արյան հետքեր, փայտե ձող (բիտա): Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ պատճառը եղել է «մի կաթիլ մեղրի պատմություն», և Նիվայի միջից ինչ-որ հաստագլուխներ դուրս են եկել ու դաժան հաշվեհարդար տեսել տաքսիստի հետ: Դեպքի վայրում աշխատել էին Կենտրոնական քննչական բաժնի ավագ քննիչներ Վարդան Բադալյանն ու Վլադիմիր Ասատրյանը: [b]26-ամյա Վահրամ Վահանի Վերանյան[/b] [img]/ups/images/0141795001464798141563807.jpg[/img] [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր