211652_close_icon
views-count1728 դիտում article-date 11:31 20-03-2021

Կորոնավիրուսով վարակվելու 1071 նոր դեպք է հաստատվել, մահացել է 16 մարդ

Երեկ կատարվել է 5959 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1071 նոր դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության  նախարարությունից:

«Մարտի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 183127 դեպք, որոնցից 167977-ն` առողջացած, 3332-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10963 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 799637 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 5959 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1071 նոր դեպք: Ունենք 459 առողջացած և 12 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 855 է»:

 

Նմանատիպ նյութեր